|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հանրապետության հրապարակում այսօր՝ նոյեմբերի 11-ին, կրկին բողոքի երթ է: ՀՀԿ երիտասարդական թևը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Նրանք պահանջում են ՀՀ ԱԳ նախարար՝ Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը:
«ՀՀ արտաքին գործերի նախարարը պետք է առաջին հերթին զբաղվի Հայաստանի շահերի պաշտպանությամբ, այլ ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվի շարքային պրոպոգանդիստի, որն ընդամենը ռեժիմի է սպասարկում», - նշել են նրանք:
Ակցիայի մասնակիցները փաստում են, որ Զոհրաբ Մնացականյանը վերջերս BBC-ին տված հարցազրույցում հնչեցրել է անհիմն մեղադրանքներ Հանրապետական կուսակցության հասցեին, և իրենց այն պահանջին, որ նախարարը հիմնավորի, թե որոնք են մեղադրանքների հիմքերը, Զ.Մնացականյանը պատասխանել է՝ դա ընդամենը պատկերավոր խոսքի դրսևորում է եղել:
Ցուցարարները պահանջել են նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ձերբազատվի հակառուսական ուղղվածություն ունեցող և իշխանության մաս կազմող քաղաքական գործիչներից: