Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը վերսկսվել է բողոքի ակցիայի ֆոնին։ Ցուցարարները գտնվում են խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ պատգամավորները երեք ժամ լիագումար նիստում քննարկում են օրինագիծը։ Այստեղ է նաև ոստիկանությունը։ Այս մասին գրում է «Sputnik Грузия»-ն։
Երկրորդ օրն անընդմեջ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հակառակորդները խորհրդարանի շենքի մոտ բողոքում են դրա ընդունման դեմ։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի շուրջ բարձրացված աղմուկը ապատեղեկատվական հարձակում է վրաց հասարակության դեմ», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Այժմ մենք փաստացի ականատես ենք ապատեղեկատվական հարձակման վրացական հասարակության վրա, որտեղ նրանք հերթական անգամ փորձում են ճնշել ողջախոհությունը կարգախոսներով։ Այս գործընթացը նույնպես ունի իր նկարագրությունը։ Սա կոչվում է դոգմատիզմ, երբ փաստարկներ տալու փոխարեն հասարակությանը, որպես փաստարկ, առաջարկում են կարծիք»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով, օրինագծի առնչությամբ դոգմատիկ փաստարկներ են բերում նաև օտարերկրյա քաղաքական գործիչները՝ դրանով իսկ փորձելով արգելել վրաց հասարակությանը մտածել։
Տեսանյութերը՝ տելեգրամյան ալիքում։