|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացումը կարևոր է համարում արագ փոփոխվող աշխարհում: Ըստ նրա՝ նման գագաթնաժողովները օգնում են հասկանալ այդ փոփոխությունների ուղղությունները: «Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցող Շվիդկոյը ասուլիսի ժամանակ նշեց, որ գրեթե հիսուն տարի առաջ մարդիկ ապրում էին կայուն աշխարհում, բայց այդ աշխարհը այլևս գոյություն չունի:
«Այն ժամանակ խոշոր ընկերություններում աշխատակազմի վերապատրաստում էին անցկացնում 3 տարի մեկ, որոշ ժամանակ անց՝ տարին մեկ: Այսօր աշխատակազմի վերապատրաստումը տեղի է ունենում ամեն օր: Սա ժամանակի պահանջն է, որովհետև մարտահրավերները չափազանց շատ են: Եթե նման հարթակներ չլինեն, մենք պարզապես չենք հասցնի մարտահրավերների հետևից: Մենք խեղդվում ենք տեղեկատվական հոսքի մեջ, և դրա հետ մեկտեղ չունենք փոխըմբռնում»,-ընդգծեց Շվիդկոյը: