|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Գյումրու ողբերգության վերաբերյալ դիտարկմանը, որ իշխանությունները ուշացումով արձագանքեցին Գյումրու ողբերգությանը և իրականացրեցին, կարծես, ոչ լիարժեք քայլեր, նշեց. «Այդ ահավոր սարսափելի հանցագործության հենց առաջին օրը հանրապետության նախագահը սելեկտիվ խորհրդակցություն անցկացրեց իրավապահ մարմինների հետ, տվեց համապատասխան հանձնարարականներ: Հանրապետության նախագահը նշել է, որ այդ հանցագործությունը պետք է բացահայտվի ամենասեղմ ժամկետներում, և որ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Նշեմ, որ նախագահը նշել է այդ ամենի կարևորությունը»:
Շարունակելով` նախարարը նշեց, թե Հայաստանի իրավապահ մարմիններն իրենց քայլերի մասին պարբերաբար տեղեկատվություն են տրամադրում նախագահին, հայկական կողմը պատշաճ կարգով համագործակցում է ռուսական կողմի հետ: «Գիտեք, որ ամենաբարձր մակարդակով Հայաստանի ու Ռուսաստանի միջև եղան հանդիպումներ, շփումներ, միմյանց հետ հեռախոսազրույց ունեցան Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները: Կա լիակատար փոխըմբռնում երկու կողմերի միջև, որ պետք է լինի բաց, թափանցիկ դատավարություն, և մեղավորները պետք է ենթարկվեն ամենախիստ պատժի»: