կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 20:32
Արցախ

ՀՅԴ Արևելյան Ամերիկայի «Արցախֆոնդ» հիմնադրամի միջոցներով Հադրութի Առաջամուղ համայնքում բացվել է մարզադաշտ

ՀՅԴ Արևելյան Ամերիկայի «Արցախֆոնդ»  հիմնադրամի միջոցներով Հադրութի  Առաջամուղ համայնքում բացվել է մարզադաշտ

Հայ հեղափոխական դաշնակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան ափի «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի բարերարներ Արա և Հայկուհի Մելքոնյանների միջոցներով Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքում այսօր բացվել է մարզադաշտ՝ ի հիշատակ իրենց դուստր Մարալ Նելքոնյան-Ավետիսյանի:«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   Առաջամուղի   դպրոցականները   բարերար  ընտանիքին դիմավորել  են   աղ  ու  հացով:

 Մարզադաշտի  բացման  պատիվը  տրվել  է  Արա  և  Հայկուհի Մելքոնյաններին:Միջոցառմանը  Հադրութի    շրջվարչակազմի   ղեկավարի  տեղակալ   Նվեր   Գրիգորյանը,  ողջունելով  ներկաներին, շնորհակալություն  է  հայտնել  նրանց`   համայնքին  աջակցելու  համար:
Առաջամուղում  մինչև  այժմ   մարզադաշտ   չկար, դպրոցի  երեխաները  դասերն  անց  էին  կացնում    կրթօջախի   բակում:
Ն.  Գրիգորյանը  մասնավորապես ասել է, որ  Դիզակ  աշխարհը    միշտ  էլ  աչքի    ընկել  իր  մարզական  ձեռքբերումներով՝  ամենատարբեր     մրցումներում  բարձր   պահելով  թե´   շրջանի, թե´  հանրապետության  մարզական   պատիվը: Մարզիկները   մեծ  նվաճումների  են   հասել   հատկապես   բռնցքամարտ, բասկետբոլ, վոլեյբոլ   և   ֆուտբոլ   մարզաձևերում:
 
Շրջվարչակազմի   ղեկավարի  տեղակալը,  դիմելով   բարերաներին,  ասել  է, որ  ինքը  հավատացած  է, որ  առաջամուղցիների  համար  մարզադաշտի  բացումը  մեծ   խանդավառություն   և  ոգևորություն   է. այն  նոր  լիցքեր  է  հաղորդելու մարզասերներին:
Հայ   հեղափոխական   դաշնակցության   Ամերիկայի   Միացյալ  Նահանգների արևելյան  ափի «Արցախֆոնդ»  բարեգործական հիմնադրամի  ներկայացուցիչ  Հովսեփ Ավագյանի  խոսքով՝   իրենք ունեն  մի  շարք  ծրագրեր, որոնք  միտված  են   սահմանամերձ   գյուղերի     բնակիչների  հոգսերի  թեթևացմանը:
 
«Փորձում ենք  անել  ամեն  ինչ, որպեսզի  սահմանամերձ   համայնքների  երեխաները  կարողանան  լիարժեք  վայելել իրենց   մանկությունը: Սահմանամերձ   գյուղերը  հանդիսանում   են   Արցախի դարպասները, որոնք  պետք  է  մշտապես  պահել ուշադրության  կենտրոնում:  Նման  բարեգործական   ծրագրերի   շնորհիվ    Սփյուռքում  ապրող  մեր  հայրենակիցները  մասնակիցն  են  դառնում   ազատագրված  Արցախի   շենացմանն  ու   զարգացմանը»,- մասնավորապես  ասել է  Հ. Ավագյանը:
 
Մարզադաշտի  բացմանը  ներկա   Արա  Մելքոնյանի   քույրը՝  Սեդա  Մելքոնյան-Մանգասարյանն  էլ  ասել է, որ  արդեն  չորս  տարի  է,  ինչ    Մարալը, հիվանդության   պատճառով  ֆիզիկապես   իրենց  հետ  չէ:  Նրա  բացակայությունը   շատ  ծանր   ցավ  է    ծնողների, հարազատների, բարեկամների և ընկերների  համար: Մարալի  ծնողները  որոշել  են իրականացնել  դստեր  երազանքը՝ օգնելով  սահմանամերձ գյուղերի  բնակիչներին, որի  վառ  ապացույցը մարզադաշտի   կառուցումն  է: Մարալի  ընտանիքը    փորձել  է օգտակար  լինել   Արցախում  ապրող    պատանիներին՝ նրանց  մոտ   մասսայական  դարձնելով   սպորտը:
«Մարալը, ապրելով    Վաշինգտոնում,  ստացել  է   ընտանեկան  այնպիսի   դաստիարակություն, որ  իր  հոգին   կապվել  է  Հայաստանի և  Արցախի  հետ:  Մենք  երեկ  եղել  ենք  Շուշիի  «Նարեկացի»  արվեստի  միությունում, որտեղ    ժամանակին  նա   էր  աշխատել՝  փորձելով  իր   ունեցած  գիտելիքները   փոխանցել  շուշեցիներին»,-ավելացրել  է բարերարի  քույրը:
«Սպառշին Արդ» ՍՊ  ընկերության   փոխտնօրեն  Արթուր  Մակյանն  էլ մեզ  հետ  զրույցում ասել է, որ  մարզադաշտի  շինաշխատանքներն  սկսել  են   ընթացիկ  տարվա  մայիսի  3-ին  և  ավարտին  հասցրել  շուրջ  մեկ  ամսվա  ընթացքում:
 
Ըստ  Ա.  Մակյանի՝ մարզադաշտը   կառուցվել  է եվրոպական  չափանիշներին  համապատասխան.  այն  ունի  արհեստական  խոտածածկ:
 
Նախատեսված  է  վոլեյբոլի, բասկետբոլի  և   ֆուտբոլի  համար:Միջոցառմանը  Առաջամուղի  դպրոցականները  հանդես  են  եկել   հայրենասիրական  երգերով ու  պարերով, որոնց  իրենց  մասնակցությունն  են  ունեցել  նաև   բարերարները: