|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Երեւանի «Գոլդեն փելես» հյուրանոցում երեկ տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ղեկավարած «Երեւան, իմ սեր» հիմնադրամի նիստը:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նիստի մասնակիցների թիվը բավական շատ է եղել՝ մոտ 100 հոգի: Իսկ քննարկման հիմնական թեման եղել է հիմնադրամի առաջիկա գործունեությունը:
Թերթի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը ցանկանում է Երեւանում ինչ-որ բիզնես նախագիծ սկսել, ընդ որում` դա վերաբերում է բավական մեծ գումարների: Ու այդ ամենը նա փորձելու է անել հենց այս հիմնադրամի միջոցներով:
Պատահական չէ, որ երեկ առավոտյան էլ, Ա. Սարգսյանը եղել է կառավարական ամառանոցում, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը: Հավանաբար, հենց այս հիմնադրամի հետ կապված հարցերը նա որոշել է համաձայնեցնել Ս. Սարգսյանի հետ: