Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 23:49
Աշխարհ

Հռոմի պապը խմբագրել է «Հայր Մեր»-ը

Հռոմի պապը խմբագրել է «Հայր Մեր»-ը

Հռոմի պապ Ֆրանցիսկը խմբագրել է «Հայր Մեր» աղոթքի իտալերեն տեքստի որոշ բառերը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Փաստը և երևույթը առաջացրել է բազմաթիվ եկեղեցականների և սոցցանցերի օգտատերերի զայրույթը:

Աղոթքի նոր խմբագրման մեջ «Մի տանի մեզ փորձության» արտահայտությունը  դարձել է «Թույլ մի տուր մեզ տրվել փորձությանը»:

Հռոմի պապը միշտ է խոսել աղոթքի խմբագրման անհրաժեշտության մասին: Նա դա բացատրում էր նրանով, որ ներկայիս տեքստը ճիշտ չի արտահայտում Աստծո գործողությունները:

«Աստված մեզ չի տանում փորձության, այլ միանգամից օգնում է մեզ ոտքի կանգնել ընկնելուց հետո: Դա վատ թարգմանություն է, քանի որ խոսվում է Աստծո մասին, ով մեզ տանում է փորձության»,- ասել է Հռոմի պապը: