Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը, որը համատեղությամբ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նույն վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է, անցած գիշեր ահազանգել էր, որ իշխանության նավը ճոճվում է, և առնետավազք է սկսվել: Նա դա թեև արել էր իբրև թե կատակով՝ «Կռիսներ ոնց եքք Նավը ճոճումա թռեք» արտահայտությամբ, այդուհանդերձ, պարզորոշ է, որ իշխանության ներսում ինչ-որ բան է կատարվում: Այլապես, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ երբեք առանց կրակ ծուխ չի բարձրանում:
Այսօր առավոտյան նշված անձը նույն գրառումը մի քանի անգամ խմբագրել է՝ սկզբից դիմելով ժողովրդին, հետո դա խմբագրել է և կոչն ուղղել արդեն ընկերներին (տե՛ս լուսանկարները). «Իսկ ավելի լուրջ հանգիստ եղեք ընկերներ ջան ամեն ինչ նորմալ է վերահսկողության տակ է, ավելին՝ հրաշալի է. Բոլորդ էլ գիտեք ովքեր են եւ ինչ են ուզում չի ստացվի»:
Ռոման Համբարձումյանը առավոտյան իր գրառումը խմբագրել է և տակը այդ «հանգստացուցիչ» բացատրությունը ավելացրել հավանաբար այն բանից հետո, երբ վերևներից նկատել են վարչակազմի ղեկավարի այդ ինքնագլուխ ահազանգը և հետը տարել որոշակի «դաստիարակչական աշխատանքներ»:
Այն, որ իշխանական նավը բերնեբերան լցված է առնետներով, և վերջիններս իրար հերթ չտալով թռչելու են այդ նավից՝ դա բոլորին է պարզ, հետաքրքիր այն է, որ դա արդեն բացեիբաց խոստովանում են իշխանության տարածքային ղեկավարները:
Վահե Սարգսյան