կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-13 17:06
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ–ն խմբագրել է իր հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ–ն խմբագրել է իր հայտարարությունը

Համացանցում բարձրացած աղմուկից հետո ՀՀ ԱԳՆ–ն խմբագրել է իր այսօրվա հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։

Նշենք, որ ավելի վաղ ԱԳՆ տարածած հայտարարությունում ասվում էր. «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»:

Համացանցում աղմուկ էր բարձրացրել վերջին երկու բնակավայրերն վերաբերող հատվածը։ Օգտատերերը գրում էին, որ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերը Հադրութի շրջանում չեն։

Այս առնչությամբ Facebook-ի իր էջում «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել էր. «Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում հայտնելով, որ Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Էդ գյուղերը Շուշիի շրջանում են: Խաղաղապահների հետ խոսելուց գոնե իմացեք ինչը որտեղ է»,– գրել է նա:

Դրանից հետո ԱԳՆ–ը խմբագրել է իր հայտարարությունը հետևյալ ձևակերպմամբ. «Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»։

 

Տես նաև՝  Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ: