|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Բժիշկների գնահատմամբ՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն ծանր է՝ Yerkir.am-ին հայտնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ:
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են նրա բուժումն իրականացնող բժշկի հետ:
Առանձնազրույցի ընթացքում Մանվել Գրիգորյանի գիտակցությունը եղել է պարզ։
Նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից: