Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բերման ենթարկվելիս իրավունք ունեք
Ձեզ կարող են անազատության մեջ պահել առավելագույնը 3 ժամ
3 ժամը պետք է հաշվեն փաստացի ազատությունից զրկելու, այսինքն՝ բռնելու, մեքենա նստեցնելու պահից
Պարտադիր չէ որ անազատության մեջ մնաք 3 ժամ, եթե արձանագրությունները կազմվել են ավելի վաղ
Եթե վնասվածքը ստացել եք ոստիկանության անհամաչափ ուժի արդյունքում, վնասվածքն արձանագրելուց հետո կարող եք ներկայացնել հանցագործության մասին հաղորդում։
Հիշեք, որ զանգվածային անհնազանդություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը իրավաչափ չի կարող համարվել, եթե ակնհայտ երևում է, որ անձանց ազատությունից զրկելը պայմանավորված է եղել իրավապահ մարմինների՝ ցույցերին վերջ դնելու կանխամտածված մարտավարությամբ»: