կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-01 21:34
Աշխարհ

ԱՄՆ-ը ցանկանում է Կիևին շնորհել ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակցի կարգավիճակ

ԱՄՆ-ը ցանկանում է Կիևին շնորհել ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակցի կարգավիճակ
Ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների պալատում օրենքի նախագիծ են շրջանառել, որը նախատեսում է Կիևին շնորհել ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակցի կարգավիճակ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Կարգավիճակը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Կիևը չի անդամակցել ՆԱՏՕ-ին: Նախագիծը նաև նախատեսում է Կիևին մատակարարել հակատանկային, հակաօդային պաշտպանական զինատեսակներ, ինչպես նաև կիբերանվտանգության ուղղված միջոցների մատակարարում` Կիևին «ռուսական ագրեսիայից» պաշտպանելու նպատակով: