Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շտապեց արձագանքել «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին:
«Ես ինձ համար խելոք աշխատում էի իմ աշխատասենյակում, մեկ էլ տեսնեմ` մի ծեր ագռավ, ո՞նց ասացիք, պարո՛ն Միքայելյան... Մեկ էլ տեսնեմ՝ իմ գործընկերներից մեկն իմ մասին ելույթ է ունենում ՀԾԿՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ: Ես ուղղակի ստիպված եմ անդրադառնալ: Մեր սիրելի գործընկերը նշել է, որ ստահոդ տեղեկություններ եմ տարածել կապված ԵՊՀ-ում ընտրությունների հետ: Ես այս ամբիոնը չեմ օգտագործել, բայց հակառակը ոնց որ արվել է»,- ասաց նա:
Մարուքյանը ներկայացրեց, թե ինչ գրառումներ է արել՝ թեկնածուներից մեկի մասին ասելով. «Այս մարդը, որ հեղափոխությունից առաջ վատն էր, հիմա լա՞վն է դարձել»: Նրա կարծիքով` այն, որ իշխանությունները, նաև` պատգամավոր Հովհաննիսյանը, նույնպես շահագրգռված են, որ այդ թեկնածուն ընտրվի, հենց ապացուցում է այն, որ Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից խոսում է դրա մասին: Մարուքյանն ընդգծեց՝ պարզապես կոչ է արել նախկին ավանդույթներից հետ մնալ: