|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երեկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ելույթ ունեցավ ՄԱԿ-ում՝ անդրադառնալով նաև Թուրքիայում մամուլի ազատությանը:
Ըստ Demokrathaber-ի՝ մինչ Դավութօղլուն իր ելույթում պնդում էր, որ Թուրքիայում լրագրողներն ազատ գործում են, Տիգրանակերտ քաղաքում 32 լրագրող է ձերբակալվել:
«Թուրքիան ժողովրդավարական երկիր է, լրագրողներն էլ կարող են լրագրական գործողություններ ծավալել: Սակայն մենք աչք չենք կարող փակել ահաբեկչության քարոզչության վրա»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Լրագրողներն ազատ են արձակվել ձերբակալությունից 7 ժամ անց: