Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մայիսի 7-ին արած հայտարարությանը:
«Արթուր Վանեցյանի՝ մայիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթին տված իմ հարցազրույցի ի պատասխան ռեպլիկը ստահոդ է փաստացի և զուրկ է բովանդակությունից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ինչպես իմ շարադրած մտքերի արդարացիությունը, այնպես էլ ընդդիմախոսի մոտ որևէ փաստարկի բացակայությունը։
Եթե նա ինձ մեղադրում է ինչ-որ անօրինական գործողությունների մեջ, ապա թող ապացույցներ ներկայացնի։ Եթե չունի նման ապացույցներ, թող նստի իր տեղում եւ լռի։ Իմ մասնագիտական եւ կրթական մակարդակը թույլ չի տալիս բանավիճել նրա հետ, առավել ևս, որ նա բարձրաձայնում է ոչ թե իր, այլ իր հովանավորների տեսակետը»,- ասված է Պետրոսյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Կառլոս Պետրոսյանի հարցազրույցին, մասնավորապես նշել էր. «Կառլոս Պետրոսյանը ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մի մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ, ով վաճառել է ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված՝ Սևանում հանգստյան գոտին, հյուրանոցը, սեփականացրել է, և չէի ուզի նման մարդու տված պատվերով հարցազրույցը սարքեինք օրակարգային հարց»: