|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
96 կողմ ձայնով նիստերի օրակարգի երկրորդ բաժինը ԱԺ-ն երկրորդ փորձից հաստատեց:
«Օրակարգի երկրորդ մասը քվեարկությամբ չհաստատվեց, իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքն ասում է, որ եթե փաթեթով չեն հաստատվում օրակարգային հարցերը, քվեարկության են դրվում առանձին-առանձին»,- Ազգային ժողովի ընդմիջումից հետո նիստերի դահլիճում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` հավելելով, որ եթե խմբակցությունները դեմ չեն, օրակարգում ներառված հարցերը քվեարկեն փաթեթով, այլ ոչ թե առանձին-առանձին:
Առաջարկն ընդունվեց, օրակարգը հաստատվեց, և պատգամավորների քննարկմանը դրվեց օրակարգի առաջին՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։
Հիշեցնենք՝ ՍԴ անդամի թափուր տեղի համար այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: