կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-28 11:47
Քաղաքական

Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ արդյունավետ աշխատանքում. Փաշինյանն ընդունել է կառույցի գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասին

Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ արդյունավետ աշխատանքում. Փաշինյանն ընդունել է կառույցի գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածուԲելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ ԶասինՀանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: 

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ վարչապետը ողջունել է հյուրերին ՀՀ կառավարությունում և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: «Ուրախալի էոր համաձայնության եկանքոր 2020 թհունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնըՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկըև Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքումՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», - նշել է Նիկոլ ՓաշինյանըՎարչապետը հավելել էոր ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն կազմակերպության կանոնադրության տառին ու ոգուն համաձայնև Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներինՆիկոլ Փաշինյանը հույս է հայտնելոր Ստանիսլավ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը: 

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ ընդունելության և Հայաստանի կողմից իր թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանության արժանացնելու համարՆա նշել էոր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և անդամ պետությունների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերԱնդրադարձ է եղել անվտանգության մարտահրավերներինռազմատեխնիկական գործակցությանըտարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման խնդիրներին և այլն: 

Վարչապետ Փաշինյանը նշել էոր Հայաստանը տրամադրված է երկխոսության մթնոլորտում շարունակել համատեղ  աշխատանքը՝ գործուն օրակարգի ձևավորման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ: 

Ստանիսլավ Զասը ևս մեկ անգամ ընդգծել էոր 2020 թհունվարի 1-ից ստանձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ իր գործունեությունը ծառայեցնելու է հենց այդ նպատակների իրագործմանը և կազմակերպության անդամ պետությունների միջև անվտանգության ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը: 

Նա նաև շնորհավորել է ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվմաղթել խաղաղությունբարեկեցություն և բարգավաճում: