կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 19:13
Տարածաշրջան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ փետրվարի 28–ին, հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի Կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը:

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել Կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին։