Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը հիմնված է այդ կառույցի և անդամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդման վրա։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը պետք է այնպես լուծվի, որ կառույցի արդյունավետությունը ոչ միայն չթուլանա, այլև ամրանա։ Այն հիմա կարգավորվում է պետությունների ղեկավարների մակարդակով, և դա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է»,- ասաց Կոպիրկինը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ռուս դիվանագետը նշեց, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է՝ աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և շարունակելու են աշխատել:
«Մենք ելնում ենք այն բանից, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այն պետք է տեղի ունենա երկու կողմերի համաձայնությամբ: Մեր աշխատանքի առաջնահերթ ուղղություններից է՝ կողմերի միջև ձևավորել ուղիղ երկխոսության համար բարենպաստ պայմաններ»,- ամփոփեց դեսպանը: