Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» ամենաօդիոզ պատգամավոր Հայկ Սարգսյանին խորհրդարանում «նյու Շմայս» են անվանում:
Ըստ ԱԺ աղբյուրների` նա նաեւ կադրերի, բիզնես հարցերի լոբբինգով է զբաղված։ Կասկածներ կան ոչ միայն Վերահսկողական ծառայությունում հեմոդիալիզի քրգործում նրա դերակատարման մեջ, այլեւ որ նա էր կլինկերի լոբբինգ անում խորհրդարանում` հանուն Մհեր Սեդրակյանի որդու, որի հետ շփումներ ունի:
Բակո Սահակյանի՝ «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Հայկ Սարգսյանն Արցախի նախագահին ասել է, որ Քոչարյանին ու նրա համակիրներին պետք է «ասել», որ դատարանի բակում երաժշտությունը ցածր միացնեն, չպարեն․ այդ բակում են նաեւ 10 զոհերի հարազատները, որոնք վիշտ ունեն։
«Կարծում ենք` Հայկն առանց բարձր իշխանությունների գիտության չի գործում»,- ասաց մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: