| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առաջիկայում Արցախում կայանալ;իք մարզական միջոցառումներին:
«Այսօր կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ Շուշիում հաճելի հանդիպում եմ ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների (CONIFA)` Արցախում հունիսի 1-9-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակից Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գաբրիելյանի, հավաքականի մարզիկների, ինչպես նաև մարզչական կազմի պատասխանատուների հետ:
Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր հավաքականի տրամադրվածությունը անչափ ոգևորիչ էր և հաղթանակի մեծ վստահության էր ներշնչում:
Հանդիպման ընթացքում կարևորել եմ առաջնությունն Արցախում առաջին անգամ կազմակերպելու հանգամանքը, նշել, որ այդ քայլին մենք գնացել գիտակցաբար՝ հասկանալով, որ սա ևս մեկ լավ առիթ է աշխարհին ապացուցելու, որ բացի մնացած ենթակառուցվածքներից՝ մենք լուրջ հաջողություններ ենք գրանցում նաև մարզական կյանքում և որպես հանրապետություն՝ պատրաստ ենք հավուր պատշաճի հյուրընկալել մասնակից երկրներին և երկրպագուներին։
Անմիջապես գլխավոր մարզչից և թիմի անդամներից ծանոթացել եմ ոլորտում առկա խնդիրներին, բացթողումներին, որոնց ուղղությամբ պետք է ներդնենք մեր ջանքերը՝ ֆուտբոլը որպես մարզաձև Արցախում զարգացնելու համար։
Հանդիպման ավարտին՝ հավաքականի մարզիկներին մաղթել եմ բարձր տրամադրություն և հարձակողական բնույթի խաղ։