|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը հարց ուղղեց էկոնոմիկայի նախարարությանը` արդյո՞ք հնարավոր է ազատ արդյունաբերական գոտիների ստեղծում թույլ գոտիներում:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որ ազատ տնտեսական գոտիների ստեղծման և գործունեության ծավալման նպատակը պետք է լինի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան, մրցունակ ոլորտներում Հայաստանի տնտեսության զարգացումը:
«Այս պահի դրությամբ ստեղծված է երկու ազատ տնտեսական գոտի, որոնցից մեկը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և այստեղ ցուցանիշները տպավորիչ են, որովհետև ստեղծվում է նոր արժեք, որը նաև արտահանվում է: Երկրորդ ազատ տնտեսական գոտին ոսկերչության ու ժամագործության ոլորտն է, որտեղ նույնպես կան հաջողություններ, օտարերկրյա ներդրումներով հայեր են գործում՝ ստեղծելով աշխատատեղեր»,- ասաց նախարարը:
Լևոն Դոխոլյանը հետաքրքրվեց` արդյո՞ք հնարավոր է ՓՄՁ-ների համար ազատ տնտեսական գոտու ստեղծում:
Մինասյանը պատասխանեց, որ ազատ տնտեսական գոտում հիմնականում ՓՄՁ-ներն են ներգրավված, սակայն միայն ազատ տնտեսական գոտիների միջոցով չէ, որ այսօր պետք է աջակցեն ՓՄՁ-ներին. քանի որ դրանք արտահանման ծավալներ չունեն, կան նաև աջակցության բազմաթիվ այլ ծրագրեր: