|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը «Ուղարկիր անունդ Մարս» անունով ծրագիր է սկսել, որին մասնակցելու հայտ ամենից շատ ուղարկել են Թուրքիայից. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Թուրքիայից 408.958 մարդ է դիմել, որ 2020 թ. դեպի Մարս առաքելության ժամանակ իրենց անունները չիպերով ուղարկվեն կարմիր մոլորակ:
Թուրքիային 313.635 դիմումով հաջորդում է ԱՄՆ-ն, այնուհետև` Հնդկաստանը` 280.422 դիմումով:
Դիմում գրելու համար անհրաժեշտ է մտնել ՆԱՍԱ-ի կայքը: