|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահի ընտրություններին տեղի իշխանություններն տարբեր երկրներից դիտորդներ են հրավիրել ԱՄՆ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ԱՄՆ է մեկնելու նաև ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչներից կազմված մի խումբ, որում մեկական ներկայացուցիչ է լինելու ՀՀԿ–ից, ՀՅԴ-ից, «Ազատ դեմոկրատներ»-ից, «Քաղաքացիական պայմանագիր»-ից, «Լուսավոր Հայաստան»-ից… Ի դեպ, թեկնածուների ցուցակը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
Ըստ թերթի` խմբի նախնական կազմում է եղել նաև «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը, սակայն այժմ նրա անունը չկա վերջնական ցուցակում, պատճառը հուլիսյան իրադարձությունների ժամանակ և դրանցից հետո նրա պահվածքն է, ֆեյսբուքյան գրառումները:
Yerkir.am-ի հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ իրեն ծրագրին մասնակցելու առաջարկ արել է դեսպանատունը: «Ես տեղյակ չեմ իրենց որոշումից, և ինձ դեռևս ոչինչ չեն ասել իրենց որոշման մասին»,- ասաց նա: