Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն այս տարի եւս կմասնակցի մայիսի 15-26-ն անցկացվող Կաննի կինոփառատոնին: Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի լրատվության բաժնի պատասխանատու Ռուզան Բագրատունյանը նշեց, որ Հայաստանը կինոփառատոնին կփորձի մասնակցել թե՛ մրցութային ծրագրում, թե՛ կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկային:
«Մրցութային ծրագրի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում արդեն ներկայացված է Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը: Իսկ հայ-ֆրանս-ուկրաինական համատեղ նախագիծը` «Փարաջանով` գեղեցիկի սիրահար»-ը ֆիլմը կներկայացվի շուտով»,- ասաց Բագրատունյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կինոշուկային Հայաստանը կմասնակցի 7 փաթեթով` «Հայք» կինոստուդիան, Ջիվան Ավետիսյանը, Հարություն Խաչատրյանը, Հովիկ Գալստյանը, Արամ Շահբազյանը, Մարիա Սահակյանը եւ «Արմենիա TV»-ն /«Գարեգին Նժդեհ» ֆիլմով/ կներկայացնեն իրենց ֆիլմերը:
Հայաստանը կփորձի նաեւ երկու շատ կարեւոր հանդիպումներ ունենալ: «Կփորձենք ֆրանսիական CNC ընկերության հետ նոր պայմանագիր կնքել` համատեղ ֆիլմարտադրություն եւ ֆինանսավորման ծրագիր իրականացնելու համար: Մենք CNC-ի հետ ունեինք համագործակցության պայմանագիր, սակայն նոր պայմանագիրը հնարավորություն կտա մեր ֆիլմերի կարգավիճակը փոխելու, այսինքն` կունենանք եվրոպական չափանիշների ֆիլմեր, ինչն էլ համապատասխան արտոնություններից օգտվելու հնարավորություն կտա»,- նշեց Բագրատունյանը:
Իսկ հաջորդ կարեւոր հանդիպումը, ըստ նրա, «Եվրամաժի»-ի անդամների հետ կլինի. պետք է քննարկվի Հայաստանի` «Եվրամաժի»-իանդամ դառնալու հարցը: «Թեեւ «Եվրամաժի»-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է տարեկան 150 հազար եվրո վճարել, սակայն հայկական կողմը բանակցություններ պետք է վարի` «Եվրամաժի»-ի` մասնակի մուծումով անդամ դառնալու համար»,- տեղեկացրեց Բագրատունյանը: