|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԼՂՀ ընտրական հանձնաժողովներում շարունակում են ընդունել 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու համար առաջադրվող քաղաքացիների և կուսակցությունների հայտերը. հայտնում է karabakhinfo.am-ն:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա մարտի 17-ի տվյալներով` համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ է ներկայացրել երեք կուսակցություն` Կոմունիստական կուսակցությունն ու «Շարժում-88» կուսակցությունը` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ:
ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության 11 ընտրատարածքներից 9-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 19 քաղաքացի, ընդ որում` նրանցից 5-ը ինքնաառաջադրվել են:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում