կարևոր
1474 դիտում, 11 ժամ առաջ - 2025-03-05 18:20
Քաղաքական

Գյումրիի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք

Գյումրիի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք

Մարտի 30-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Կուսակցությունների դաշինքներն են

«Մեր քաղաքը» դաշինք, որի կազմում են  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է համարը Մարտուն  Գրիգորյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի, կազմում են «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար,  իմ հարենիք» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

«Եվրադաշինք»-ի կազմում ընդգրկված են «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» եւ «Եվրոպական» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։

Կուսակցություններ․

«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Վարդան Ղուկասյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Ռուբեն Մխիթարյանը։

«Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը։

«Ապրելու երկիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։

«Դեմոկրատական այլընտրանք»  կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արտյոմ  Ղարաղազարյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև մարտի 5-ը՝ ժամը 18.00-ն։