Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Հեղափոխական Դաշնակցությունն անհանգստացած է, որ երկիրը գնում է արկածախնդրության, ցնցումների ճանապարհով, անհայտ հեռանկարով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին՝ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակվելու վերաբերյալ:
«Փորձում էի շարունակ հասկանալ, թե ինչ գնահատական կտամ այս ամենին: Երկրի լեգիտիմ վարչապետի ու 70 տոկոսանոց մեծամասնության կողմից ցուցաբերած վարքագիծը քաղաքական ու իրավական նոնսենս է: Դիմել հեղափոխական ու փողոցային գործիքակազմի անհասկանալի էր»,- նշեց Լ. Գալստյանը:
Լիլիթ Գալստյանն ասաց, որ իրենք դեմ չեն դատաիրավական բարեփոխումներին, դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատումից առաջ եղել են դրա ջատագովը:
«Ես կհասկանայի, եթե վարչապետի կոչը հասարակությանն աջակցության կոչ լիներ, բայց վարչապետի կոչը սասանում է երկրի ճարտարապետության գլխավոր առանցքը: Մենք բախվեցինք սահմանադրական կարգի սասանման կոպիտ դեպքի հետ: Երբ գործադիր իշխանությունը բռնի միջամտություն է իրականացնում իշխանության մեկ այլ թևի նկատմամբ, դա նշանակում է իշխանության զավթում: Վարչապետը սահմանազանցեց իր լիազորությունները: Կարելի էր շվարել սրանից: Սա գուցե ընդդիմադիր քաղաքական գործչին հարիր պահվածք էր, բայց ոչ վարչապետին»,- մանրամասնեց Լիլիթ Գալստյանը:
Լիլիթ Գասպարյանն ասաց, որ ներկայիս Սահմանադրությունը վարչապետին տալիս է բազում հնարավորություններ իրականացնելու փոփոխություններ, բարեփոխումներ, ոչ թե «վիրահատական միջամտություններ»: Նա ասաց, որ մեկ տարին լուրջ ժամանակ էր ոչ միայն դատաիրավական, այլև՝ այլ համակարգերում փոփոխություններ կատարելու:
«Չի կարելի շարունակ ժողովրդից սարքել հեղափոխական գործիք: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների ճանապարհով, պետական ինստիտուտների ճանապարհով: Իսկ որդեգրած ճանապարհը պետական ինստիտուտների ապամոնտաժում է: Մենք երկրի ճարտարապետությունն ենք կատարում, երկրում ինստիտուցիոնալ ջարդ է գնում»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։