Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ էջի հետևորդների ներողամտությունն եմ խնդրում երկրի համար ճակատագրական այս օրերին առանցքային՝ անվտանգային խնդիրներից շեղվելու և սույն քաղաքաքան «գործչին» անդրադառնալու համար։
Համոզված եմ՝ որոշ քպ-ական պատգամավորներ այն տպավորությունն ունեն, թե նիկոլն ակնդետ հետևում է, թե ԱԺ-ում ստի, ցինիզմր, երեսպաշտության և հայհոյախոսության մեջ ով առավելագույնս կգերազանցի ինքն իրեն ու նորանոր «բարձունքներ» կգրավի՝ ինքնահաստատվելով «նախկինների» հաշվին։
Գուցեև այդպես է․ շատ էլ վստահ չեմ․ սեփական մանդատը պետք է արդարացնել և այդ ճանապարհին կարելի է հատել բարոյականության, ստի և երեսպաշտության բոլոր սահմանները, անգամ չերկնչել պատնության աղբանոցից։
Այսօր, ԱԺ ամբիոնից, բազմակի նախկին, մի քանի կուսակցությունների դրոշներ, գաղափարախոսություններ ու տարբերանշաններ փոխած վիգեն խաչատրյանը մեղադրում է ընդդիմությանը, որ մեզ «պետությունը չի հետաքրքրում․․․, երկրում համակարգված կոռուպցիա չկա, որովհետև նիկոլը դրանով չի զբաղվում», նաև անթարթ աչքով ու պարզ ճակատով իր հերթական քաղաքական կանգառի՝ քպ-ի մասին ասում, որ «իրենք ժողովրդին չեն խաբում, իրենք չեն թալանում, ժողովրդին արկածախնդրության չեն տանում»։
Սա ասվում է այն պահին, երբ թուրքը քայլելով արդեն սահմանամերձ գյուղեր է մտնում, այն պահին, երբ պատերազմը վաղուց հատել է Հայաստանի սահման ու եռաբլուրում շարունակվում են փոսեր փորվել, երբ սահմանամերձ գյուղերի /թեև ողջ Հայաստանն է արդեն սահմանամերձ/, բնակիչները պետությունից հույսները կտրած՝ ինքնապաշտպանվելու համար զենք են ուզում, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ Հայաստանի ոչ մի իշխանություն թշնամական Ադրբեջանին ու Թուրքիային այդքան ապրումակից չի եղել ու խաղաղություն չի մուրացել՝ ոտնակոխ անելով ազգային- պետական հեռանկար ու արժանապատվություն։
Իհարկե, անհնար է քաղաքական բարոյականություն ակնկալել մի քաղաքական ուժի ներկայացուցչից, որի թիմի քաղաքական սնանկությունն ու ֆիասկոն սեփական ծրագրերով խոստացված Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումն ու ուրացումն է, նաև խաղաղության մեռելածին օրակարգն ու ՀՀ նվաստացած ու մաշվող պետականությունը։
Լավ, այսքան էլ անթաքույց ցինիզմ․․․ախր դուք ոչ թե արկածախնդրության, այլ՝ կործանման եք տարել երկիրը․ նայեք քարտեզին, նայեք Սյունիքում օրեցօր նեղացող Հայաստանի նեղացող, խեղդվող զարկերակը։ Նայեք Արցախցու աչքերին․․․
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը թե՜ քաղաքական անբարոյականություն է, թե՝ ազգային-պետական շահերի դավաճանություն։
Այս տեսակի, այս մտածողության, այսպիսի արժեքային համակարգի գոյությանը դժվար էր հավատալ, բայց նրանք կան, խորհրդարանում են, և նրանց, այնուամենայնիվ, ընտրում են․․․
Եվ դժվարանում եմ ասել՝ ողբերգությունն այս տեսակի գոյությունն է, թե սրանց հանրային սպառումը․․․
Իսկ որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա և Հայաստանը նահանջ է ապրել մարդու իրավունքների և կոռուպցիայի ոլորտներում, կարդաղեք ԱՄՆ պետդեպի և Freedom Hous-ի վերջին զեյույցները։
Հ․Գ Եվ սա մեզ մեղադրում է հենց այն պահին, երբ երեկ գիշերվանից «Հայաստան» խմբակցության պատգամավորները բառիս բուն իմաստով ռազմական գործողությունների տարածքներում են։
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր