| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Անցումային արդարադատությանը խիստ վիրահատական և ցավոտ մի երևույթ է, որը սակայն կարելի է տեղավորել շատ ռոմանտիկ մի բնորոշման մեջ՝ այն ճշմարտության և արդարության որոնումն է:
«Նպատակն ինքնին լավն է, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ գործիքակազմով պետք է դրան հասնել»,- խորհրդարանում անցկացված անցումային արդարադատության մասին լսումների ժամանակ իր ելույթում բարձրաձայնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:
Գալստյանը նշեց, որ կարծես վատ ավանդույթ է դարձել՝ առանց հայեցակարգի ներկայացնել ծրագրեր:
«Լսումների մասնակիցներն արդեն մի քանի ժամ ներկայացնում են անցումային արդարադատության վերաբերյալ սեփական պատկերացումները, քանի որ իշխանությունները չեն ներկայացրել այն հայեցակարգը կամ մոդելը, որով պատրաստվում են իրականացնել գործընթացը: Ակնհայտ է՝ արդարադատության համակարգի վիճակի մասին վերլուծական և գնահատողական բազայի բացակայությունը: Եթե չունենք գնահատում, չունենք վերլուծական և գնահատողական բազա, անընդունելի է աչքաչափով որոշել` երկրում արդարադատության որակը կամ այս կան գործողության դիմելը: Անցումային արդարադատությունը սովորաբար իրականացվում է այն երկրներում, ուր գործող ինստիտուտները կազմաքանդվել են», - նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը՝ հռետորական հարց հնչեցնելով՝ արդյո՞ք մեր հասարակության բարոյահոգեբանական կլիման թույլ է տալիս անցում կատարել այսպիսի արդարադատության, երբ թշնամանքի, ատելության խոսքի և բաժանարարների մի խայտառակ միջավայր է ձևավորվել, և որտեղ ներքին թշնամիների որոնման դիսկուրս կա:
Լիլիթ Գալստյանը մատնանշեց Հայաստանի համար անցումային արդարադատության ռիսկերը․ «Անհրաժետ է, որ անցումային արդարադատությունը ընդգրկի երեք նախագահների ժամանակաշրջանները, լինի համակարգային՝ ներառելով առհասարակ իրավապահ մարմինները։ Արդյոք այն սելեկտի՞վ չի լինի: Արդյոք անցումային արդարադատության գործիքները չեն վերածվի վրեժխնդրության գործիքների»:
Միաժամանակ նա ընդգծեց, թե ադյոք հաշվարկվել են տնտեսական հետևանքները՝ այն համոզումով, որ ներդրումները խաղաղ միջավայր են պահանջում:
Ամենակարևորը, ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամի, պետք է բացառել արտաքին միջամտությունը՝   գործընթացն իրականացնելով միայն սեփական փորձագիտական ներուժով և խորհրդատվությամբ :
 
 «Շատ են օտար խաղացողների ականջներ երևում Հայաստանում իրականացվող գործընթացներում: Ուզում եմ, որ կարողանանք պահպանել մեր ազային շահը և լինենք հնարավորինս սուվերեն այս խիստ կարևոր երևույթը գործարկելուց առաջ»,- շեշտեց նա: