Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում եմ. այս պահին մասնակցում եմ MEDITERANIAN FORUM-ին (Միջերկրածովյան ֆորումին), քննարկման հիմնական առանցքում Միջին Արևելքում և, մասնավորապես, Գազայում տեղի ունեցող դեպքերն են: Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Ելույթ ունեցողների ճնշող մեծամասնությունը Գազայի դեպքերին ցեղասպանություն գնահատականն է տալիս, նաև խոսում են Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
Իհարկե, ես շարունակում եմ խոսել Ադրբեջանի սանձազերծած և շարունակվող ագրեսիայի, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մասին։
Բայց դժվար է այդ մասին խոսել և հասկացվել միջազգային գործընկերների կողմից, երբ երկիրը պաշտոնապես հրաժարվել է Արցախից և Ադրբեջանի ցեղասպանական վարքագծի մասին չի խոսում։
Խոսքս այն մասին է, որ միջազգային հարթակներում խոսում են և հավատում ազգերի ինքնորոշման իրավունքին, դատապարտում են ցեղասպանությունը, եթե անգամ դրա թիկունքում աշխարհի մեծերն են;
Այնուամենայնիվ, համոզված եմ՝ կարելի է աշխատել և Արցախի հարցը հետապնդել․․․, բայց ոչ այս անարժանապատիվ և ազգակործան իշխանության պայմաններում, որը ոչ միայն ցեղասպանի հանցակիցն է, այլև ցեղասպանից խաղաղություն է մուրում՝ տրորելով Հայաստանի ազգային շահերն ու մեր հավաքական ապագան դնում հարցականի տակ»։