|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Անվտանգությունը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է. այսօր լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ ցանկացած պահի տարածաշրջանում կարող է իրավիճակ փոխվել, ընդ որում` շատ կտրուկ:
Ըստ նրա` ցանկացած ծրագիր, նախաձեռնություն, ներդրում իրենք դիտարկում են այդ պրիզմայով։
«Եթե կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան, եթե ստեղծվում են մեխանիզմներ, այդ մեխանիզմները պետք է աշխատեն նաև պատերազմական կամ արտակարգ իրավիճակում: Մենք պարտավոր ենք այդպես անել»,- նշեց մարզպետը։
Հայկ Չոբանյանը տեղեկացրել է նաև, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում առաջիկա մեկ ամսում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան: «Արդեն իրականացվում են սարքավորումների տեղադրման աշխատանքները: Այս փուլում մեծ արտադրամաս չի լինելու, ապահովվելու է շուրջ 50 հոգու զբաղվածություն»,- ասաց մարզպետը` հավելելով, որ լինելու է մթերման կետ, այսինքն` մեծ հնարավորություն կլինի շրջակայքի համայնքների գյուղացիական տնտեսությունների համար, որոնք շուկայական գներով կմթերեն մսաթերքը: