Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզում կայուն վիճակ է, օրական մեր թեստավորոմների թիվը շուրջ 30 է։ Փաստացի ունենք 133 վարակակիր, որոնցից 26-ը գտնվում են բուժհաստատություններում, ունեցել ենք 8 մահվան դեպք։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, նշելով․ «Կարող եմ ասել, որ մարդիկ մեծամասամբ պահում են վարքականոնները։ Առավելագույն հսկողություն ենք ապահոում հատկապես սպասարկման կազմակերպություններ իրականացող միջոցառումների նկատմամբ, փորձում ենք դրանք հասցնել 0-ի։Լրացուցիչ ծանրաբեռնվածություն կա նաև այն առումով, որ տարածաշրջանը տուրիստական գոտի է, և հատկապես ոչ աշխատանքային օրերին մեծ քանակությամբ հյուրեր ենք ունենում, ավելանում է մեր մոնիտորինգային ծանրաբեռնվածությունը»։
Հարցին, թե ինչ փուլում են անտառահատումների հետ կապված դեպքերը, ինչ քրգործեր կան հարուցված, մարզպետը պատասխանեց․ «Վերջին մեկ տարվա ընթացքում այդ աշխատանքով խիստ ծանրաբեռնված ենք եղել, կարող ենք արձանագրել, որ Տավուշի մարզում մասսայական անտառահատումներն այլևս վերացած են։ Առնվազն 99 տոկոսով կրճատվել են անտառհատման դեպքերը։ Հատկապես վերջին շրջանում մեծացել է հանրային հսկողությունը, դրան նպաստում է նաև անտառային գոտիներում տուրիստական գոտիների կառուցումը»։
Դիտարկմանը, որ կան տեղեկություններ այն մասին, որ նախկին իշխանությունների հետ համագործակցած անտառապահները կրկին պաշտոնների են նշանակվում, Հայկ Չոբանյանը պատասխանեց․ « «Հայանտառի» կադրային փոփոխության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի, և անձնակազմը 100 տոկոսով պետք է փոխվի։ Այո, ճիշտ եք նախորդ շրջանում «Հայանտառի» աշխատակիցները փոխկապակցված են եղել և կրիմինալ կառույցների հետ, և այն ուժային կառույցների, որոնք հովանավորել են անտառահատումը։ Այդ պատճառով այդտեղ պետք է փոփոխությունները լինեն արմատական, դրա համար պետք է համապատասխան, օրենսդրական հիմքեր ստեղծվեն, որովհետև այդ մարդիկ աշխատում են իրենց աշխատանքային պայմանագրի հիման վրա, և աշխատանքային օրենսդրությունը թույլ չի տալիս ուղղակիորեն այդ մարդկանց աշխատանքից ազատել։ Բայց ես այն կարծիքին եմ, որ դրա կարիքը կա։ Իսկ որպես պոտենցիալ, ովքեր կարող են զբաղեցնել իրենց տեղը, կարող են լինել օրինակ ուժային կառույցներից զորացրված կամ թոշակի անցած նախկին սպաները»։
Մանրամասները՝ տեսանյութում․