Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ստեղծված իրադրության մասին, նշեց, որ ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն համապատասխան վերլուծություններ են կատարում իրադրության գնահատման, հակառակորդի,ուժերի հետ կապված՝ անելով նաև հետևություններ: «Իհարկե այսօր իրավիճակն առաջնագծում լարված է և ցանկացած ժամանակ ցանկացած գործողություն էլ կարող է լինել: Հայկական բանակը` հանձինս ԼՂՀ ՊԲ-ի, այսօր իր առջև դրված խնդիրները իրականացնում է բարձր մակարդակով: Եթե դուք իմանաք, թե ինչ է նշանակում պաշտպանություն, ինչ է նշանակում պաշտպանության խորքում համապատասխան մարտավարական գործողություններ, հատկապես վաշտ, դասակ օղակներում, ապա չեք կարող ասել` պաշտոնանկություններ կան, թե չկան: Պաշտոնանկությունները նախ և առաջ ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի խնդիրն է: Խորհուրդ կտայի փառաբանել այն հերոսներին, ովքեր նույնիսկ իրենց կյանքի գնով հերոսացել են, և ովքեր որ բարձր են պահել մեր ազգի արժանապատվությունը»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ռուսական զենքի ներմուծմանը՝ նախարարը վստահեցրեց, որ համապատասխան աշխատանքներ են տարվում` ռազմատեխնիկական համագործակցության տեմպերի արագացման ուղղությամբ: Դիտարկմանը, թե այսօր կարծիքներ են հնչում, որ մեր զինված ուժերը պետք է ինչ-որ կերպ առաջ գնան, Օհանյանը առաջարկեց, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքը թողնի իր համար. «Ռազմաքաղաքական որոշումները քննարկվում են համապատասխան ատյաններում»: