Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համառոտակի վերլուծելով Սրբազան պայքարի նախորդ փուլը և հատկապես վերջին երկու օրերը, պետք է արձանագրել, որ այն կարողացել է հասնել լուրջ հաջողության հանրության լայն շերտերին և քաղաքական ուժերին համախմբելու գործում։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Սկսելով զրոյական կամ նույնիսկ զրոյից ներքև կետից, Սրբազան շարժմանը և նրա առաջնորդին հաջողվել է այս պահին հաստատել առնվազն պարիտետային իրավիճակ, որտեղ առաջիկա օրերին կողմերից յուրաքանչյուրի հաջողության հասնելու շանսերը հավասարվել են։
Անշուշտ իշխանական համակարգը փողոցում ունի կոշտ ուժի կիրառության լայն գործիքակազմ, սակայն սրան զուգահեռ Սրբազան շարժումն ապացուցել է, որ կարող է մայրաքաղաքի սրտում՝ մեկ վայրում կենտրոնացնել խաղաղ ցուցարարների այնպիսի հսկա քանակ, որը թույլ չի տալիս ուժային լծակների կիրառություն՝ դրանց անարդյունավետության բարձր ռիսկի պայմաններում։
Փողոցում Սրբազան շարժման հիմնական խնդիրն ապակենտրոն պայքարի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության իրենց իրավունքն իրականացնող մարդկանց ակնհայտ պակասն է և թույլ կազմակերպված բնույթը, ինչը հնարավորություն է տալիս ուժային կառույցներին թեև ռեսուրսների որոշակի լարումով, բայց, այսուհանդերձ, չեզոքացնել ռիսկերը։
Այս պայամաներում փողոցում Սրբազան պայքարի մարտավարությունը ցանկացած պահի կարող է փոխվել ապակենտրոնությունից դեպի կենտրոնացվածություն, իսկ մինչ այդ կողմերը դեռևս «շոշափում են» միմյանց հնարավորությունները։