Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 17-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Պարբերաբար անցկացվող խորհրդակցություններում ամփոփվում են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվում են նոր հանձնարարականներ:
ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցել են մայիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:
ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 զանգ, որից 7-ը՝ Երևանից, 1-ը՝ Տավուշի մարզից, ևս մեկ զանգ ստացվել է չճշտված հասցեից: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 6 հետազոտություն:
Ըստ Արևիկ Երիցյանի զեկույցի՝ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժինը պլանավորում է թրեյնինգային ծրագիր իրականացնել ԱԻՆ աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար: Ծրագրի նպատակն է նպաստել մտավոր և հուզական ներդաշնակ զարգացմանը, ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանը, ուշադրության զարգացմանը, ինչպես նաև անձնային աճին և հուզական ոլորտի կայունացմանը:
Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում ընթացող շինարարական աշխատանքներին, ՀՓՋ-ների պլանային և անակնկալ ստուգայցերին, հիդրատների վիճակին, համազգեստի բաշխմանը և կրմանը, կամավորական հենակետերի կազմավորման հետ կապված հարցերին: