կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-24 13:23
Հասարակություն

Գրանցվել է 469 դեպք, որից 228-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է նախորդ շաբաթը

Գրանցվել է 469 դեպք, որից 228-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է նախորդ շաբաթը

Օգոստոսի 17-23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 469 դեպք, որից 228-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 146 հրդեհի, երեք փլուզման, մեկ քարաթափման, երկու որոնողափրկարարական, 13 ինքնասպանության փորձի, 25 օձի հայտնաբերման դեպք, 47 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 116 կենցաղային կանչ. տուժել է 96 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Արձանագրվել է թունավորման 13 դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է հինգ մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման ինը դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 14 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: