|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործարկած արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 5-9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 314 զանգ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բաց թողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 118 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 – 18:00-ն։
Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ: