կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-01 17:29
Հասարակություն

Նախորդ շաբաթվա ընթացքում «911»-ում գրանցվել է 24 309 զանգ, որից 78-ը՝ արտակարգ բնույթի

Նախորդ շաբաթվա ընթացքում «911»-ում գրանցվել է 24 309 զանգ, որից 78-ը՝ արտակարգ բնույթի

Փետրվարի 1-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին հունվարի 25-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 24309 զանգ, 584 դեպք-պատահար, որից 78-ը՝ արտակարգ բնույթի:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 15 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում անցկացվել է 24 հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտություն:

Խորհրդակցության ընթացքում Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը տվեց մի քանի հանձնարարականներ, որոնք մասնավորապես վերաբերում էին համազգեստի կրման կանոններին, գույք-տեխնիկայի սպասարկման ընթացակարգերին, փրկարար ծառայողների մտավոր և ֆիզիկական պատրաստվածությանը, գրանցամատյանների լրացման կարգին, կադրային քաղաքականությանը և այլն: ՓԾ տնօրենն ընդգծեց, որ հայ փրկրարները թե´ հանրապետությունում, թե´ արտերկրում պետք է միշտ պատվով ներկայանան՝ ունենալով բարձր մտավոր ու ֆիզիկական պատրաստվածություն:

Ա.Նահապետյանն անդրադարձավ նաև տույժերի ենթարկման և խրախուսումների շնորհման ընթացակարգերին՝ հանձնարարելով խստագույնս պահպանել դրանց տրամադրման և վերացման ժամանակացույցը: