|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 272 դեպք, որից 126-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 123 կենցաղային կանչ, 54 հրդեհ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 5 եւ տուժել 48 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 5 դեպք, որի հետեւանքով տուժել է 6 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: