|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԵՄ-ն մայիսի 14-ին հրապարակել է «Ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակն աշխարհում» զեկույցը: Ադրբեջանին վերաբերող մասում նշվում է, որ իրավիճակը երկրում շարունակում է անհանգստացնել. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
«Շարունակվում է հավաքների, խոսքի, միությունների հիմնարար ազատությունների սահմանափակումը, իսկ իշխանությունները հետապնդում են ընդդիմախոսներին: Առանց դատարանների թույլտվության` արգելափակվում են հայտնի ԶԼՄ-ների կայքերը, վարչական հրամանների հիմքով ձերբակալվում են լրագրողներ: Փաստաբանների կոլեգիան զրկել է մի շարք փաստաբանների արտոնագրերից, որոնք զբաղվում էին մարդու իրավունքների պաշտպանությամբ»,- ասվում է զեկույցում: