|
Փոխարժեքներ
07 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
«ԱՄՆ հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը անհանգստացնող է», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում համատեղ հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկատվությունը։
«Նման լուրերը մտահոգության տեղիք են տալիս՝ հատկապես ներկա իրավիճակում։ Մենք խորությամբ կվերլուծենք այդ տեղեկությունները», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։