կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-27 16:47
Աշխարհ

Նախապատրաստվում է Կիևի գրոհը. դրությունն Ուկրաինայում՝ վերջին ժամերին

Նախապատրաստվում է Կիևի գրոհը. դրությունն Ուկրաինայում՝ վերջին ժամերին
Դրությունն Ուկրաինայում.
 
1. Սկսվել է ԽԱՐԿՈՎԻ ԳՐՈՀԸ, ընդ որում, դատելով ըստ ամենայնի, ուկրաինական դիմադրությունը այնքան էլ ուժեղ չէ: Ռուսները քաղաք են մտնում շարժունակ, համեմատաբար մանր խմբերով, զերծ են մնում քաղաքային պայմաններում խոցելի հանդիսացող ծանր զրահատեխնիկայի կիրառումից, չկան մասսայական հրիթռահրետակոծումներ,
 
2. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿԻԵՎԻ ԳՐՈՀԸ, ըստ ռուսական աղբյուրների Զելենսկին հրաժարվեց ներկայանալ Բելոռուսիայում նախատեսվող բանակցություններին,
 
3. Դոնբասի կողմերում ՌՈՒՍՆԵՐՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ, շուտով կընկնի Մարիուպոլը և, եթե ուկրաինական Դոնբասյան բանակը չհասցնի նահանջել, կհայտնվի շրջապատման մեջ,
 
4. Նիկոլաևի մոտ մարտեր են, ՔԱՂԱՔՆ ԱՌԱՅԺՄ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է, բայց ռուսները առանձնապես չեն էլ համառում,
 
5. Ռուսներին անջատեցին SWIFT-ից, սակայն Արևմուտքի համար էլ է սա խնդրահարույց, Ռուսաստանի հետ առևտուրն է սառում՝ իր ամենատարբեր տնտեսական հետևանքներով,
 
6. Ուկրաինական պետական մեքենայի քայքայումը շարունակվում է և, եթե այս կերպ ձգվի, նրա դիմադրությունը կթուլանա:
 
Նայեք ներքևի վիդեոն՝ նույն էպիզոդն է, նկարված տարբեր ժամերին տարբեր կողմերից: Խարկով մտած ռուսական շարժական խմբերից մեկն է, որն ԸՆԿԵԼ Է ԴԱՐԱՆԸ, զինվորները թողել են տեխնիկան և հեռացել են, ուկրաինացիները զննում են ավարային տեխնիկան, իսկ հետո ռուսները փորձում են այն հետ խլել և մարտ է ընթանում: Այս օրինակի վրա տիպիկ ձևով կարող եք պատկերացնել մարտերի այն բնույթը, որն ընթանում է Խարկովում:
 
Մհեր Հակոբյան
 
Ռազմական փորձագետ