|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում դեռևս 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունն արդեն 7-րդ անգամ հետաձգվում է:
Ըստ Demokrathaber-ի՝ արտակարգ դրությունը հետաձգելու հարցը կհայտնվի մեջլիսի օրակարգում ապրիլի 18-ին:
Նշենք, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները կտրականապես դեմ են արտակարգ դրությանն ու պահանջում են անհապաղ դադարեցնել այն, քանի որ, նրանց պնդմամբ, երկրի նախագահ Էրդողանն այն օգտագործում է ի շահ իրեն՝ երկրում իր դերն ամրապնդելու համար: