|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի մայիսի 16-ին Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին և հանդես կգա ելույթով:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ամեն տարի հայտնի քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնես-առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:
Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը ֆորումի աշխատանքներին կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև ներդրումային ու առևտրային կապերի ամրապնդմանը:
Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Ղազախստանի ղեկավարության, ինչպես նաև ֆորումին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: