Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը:
«Ինչպես անցած տարի, այս անգամ ևս ես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ըստ ամենայնի՝ կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,- ասաց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտին մասնակցել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում հանդիպել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: