կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 15:58
Տարածաշրջան

Հայատյացության դրսևորում թուրքական դասագրքերում

Հայատյացության դրսևորում թուրքական դասագրքերում

Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում շրջանառության մեջ է դրվել մի լուսանկար, որն ապացուցում է թուրքական դպրոցներում ազգային խտրականության ու թշնամանքի ակնհայտ քարոզ։

Օգտատերերից մեկի մեկնաբանության համաձայն՝ լուսանկարը արվել է մանկական թեստերի դասագրքից։ Գրքում մասնավորապես ասվում է․«Թյուրքական աշխարհը ներկայացնող մի շարք պետություններ տարածվում են Միջին Ասիայից մինչև Եվրոպա ձգվող տարածաշրջանում։ Ստեղծվել են բազմաթիվ եղբայրական երկրներ, որոնց հետ մենք պատմական կապեր ու մշակութային ընդհանրություններ ունենք։

Ստորև նշվածներից ո՞րը չի կարող մեզ հետ ընդհանուր մշակութային արժեքներ ունեցող եղբայրական պետության օրինակ համարվել։

Ա․ Ուզբեկստան
Բ․ Հայաստան
Գ․ Ադրբեջան
Դ․ Ղրղզստան»։

Առաջարկված տարբերակներից որպես ճիշտ պատասխան աշակերտները պետք է ընտրեն «Հայաստանը». հաղորդում է ermenihaber.am կայքը: