|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ադրբեջանական մամուլում լայն տարածում է գտել համացանցում հայտնված մի լուսանկար, որից պարզ է դառնում՝ երկրի պատմության դասագրքերում ծովից ծով Հայաստանի քարտեզն է տպագրված:
«Հայերը՝ անցյալից մինչ օրս» ֆեյսբուքյան էջից, որը թուրքերենով է, տեղեկանում ենք, որ դասագիրքը եղել է 10-րդ դասարանի աշակերտների համար: Քարտեզում Հայաստանի սահմանների մեջ ներառված են ներկայիս Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիայի կողմից զավթված Արևմտյան Հայաստանը:
Ուշագրավ է, որ դասագիրքը կազմել է 9 մասնագետ: Այն տպագրվել է այս տարի մայրաքաղաք Բաքվում՝ 7000 օրինակով:
Դասագրքերի մասին ադրբեջանական կողմը պաշտոնական հայտարարությամբ կամ նախաձեռնությամբ դեռևս հանդես չի եկել:
