Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին թուրքական դպրոցական դասագրքերն ավելի ու ավելի շատ են գրում «ջիհադի», «մարտիրոսվելու» մասին, ինչպես նաև հակահայկական երանգ ունեն։ Սա պարզել են հետազոտողները 28 գիրք վերլուծելուց հետո. հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։
Իսրայելցի վերլուծաբանների խումբը եզրակացրել է, որ թուրք երեխաներին սովորեցնում են «համակրանք ԴԱԻՇ-ի և «Ալ Քաիդա»-ի դրդապատճառների նկատմամբ»: Դասագրքերն ավելի ու ավելի են խթանում «Թյուրքական աշխարհի գերիշխանության» և օսմանյան «աշխարհակարգի իդեալի» հասկացությունները:
Էրդողանը, եզրակացնում են հեղինակները, փորձում է իսլամն օգտագործել «Նոր Թուրքիայի» համար, որում կապրեն «իդեալական մարդիկ», որոնք ջիհադը համարում են նորմ: