Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել նախարարի 2022 թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանում: Նշվում է՝ անհրաժեշտ է դասագրքերի ստեղծման գործընթացում փորձաքննություն իրականացնող մասնագետներին ընդգրկելու մասին կարգավորումները վերանայել: 2022-2023 թթ. ուսհաստատություններում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների դասագրքերի տպագրության անհրաժեշտություն առաջացավ, դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվեց մրցութային եղանակով՝ համապատասխան կարգով սահմանված փորձաքննության իրականացման փուլերով:
2022 թ.-ից մեկնարկել է դասագրքաստեղծման նոր մոտեցում, որը հնարավորություն է տվել հեղինակային խմբերի, նաև ուսուցիչների մասնակցել դասագրքերի ստեղծման գործընթացին: Սակայն գործընթացի ավարտին պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ: Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուստարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել են հանձնաժողովների կազմին, գործառույթներին վերաբերող դրույթներ:
Տարբեր նպատակներով ձևավորված և տարանջատված գործառույթներով հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնելու են հստակ ժամկետներում և եղանակով: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն: Ներկայացված ուսումնական նյութի բովանդակության գիտականության և չափորոշչին համապատասխանության ստուգումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից, որի կազմում ընդգրկվելու են առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ բուհերից կամ գիտական գործունեություն իրականացնող կառույցներից:
Մանկավարժ-մեթոդիստը և մանկավարժ-հոգեբանն ուսումնասիրելու են իրենց մասնագիտական ուղղությամբ համապատասխանությունը: Նկարիչ-ձևավորողը և բժիշկ-հիգիենիստը նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կազմում ներգրավվելու են որպես փորձագետներ: Այս ամբողջ գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ հաստատությունները կապահովվեն ավելի որակյալ դասագրքերով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում